Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոսկվայում ընթացող ATP «Կրեմլի գավաթում» մտել է քառորդ եզրափակիչ:
Պայքարն սկսելով երկրորդ շրջանից՝ Խաչանովը 6:4, 7:5 հաշվով պարտության է մատնել չեխ Լուկաշ Ռոսոլին եւ այսօր արդեն քառորդ եզրափակչում հանդիպելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միրզա Բոշիչի հետ:
Ռուսաստանցի մեկ այլ հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը Լյուքսեմբուրգում ընթացող WTA մրցաշարում չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ՝ 1:6, 4:6 հաշվով պարտվելով ուկրաինուհի, 18-ամյա Դայանա Յասրեմսկայային:
Չնայած այս պարտությանը, Գասպարյանը կանանց վարկանիշային դասակարգման ցուցակում 299-րդ տեղից բարձրացել է 138-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ