Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անտառապահի ռոճիկը՝ 3,5 խորանարդ մետր փայտի գնի չափ

Հոկտեմբեր 19,2018 12:25

Սեւքարի անտառտնտեսությունն ունի 29 հազար հեկտար տարածք, որից 19 հազար հեկտարն անտառապատ է: Անտառտնտեսության տարածքներից հատումների համար աճուրդով տրվել է 6 հատատեղ, 3 հատատեղ էլ անտառտնտեսությունն է շահագործում: Այս տարի հատումների պլանը կազմում է 4500 խորանարդ մետր, որից 306 խ.մ.-ն՝ շինափայտ: «Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Մուշեղ Մադաթյանը հայտնեց, որ Իջեւանի տարածաշրջանի 10 գյուղերի ծխերին անցյալ տարի ինքնապատրաստմամբ տրվել է 8-ական խորանարդ մետր թափուկ վառելափայտ, այս տարի եւս այդ ընտանիքներին թափուկ է տրվելու: Սեւքարի անտառտնտեսություն ունի 49 աշխատող, անտառապահի աշխատավարձը, հարկային պահումները հանած, կազմում է 75 հազար դրամ: Անտառտնտեսության պահեստում մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 21 հազար 600 դրամ է:

Նկարում՝ Մուշեղ Մադաթյանը

Սեւքարի անտառտնտեսությունից հայտնեցին, որ իրենց անտառներում ապօրինի հատումների համար հարուցված քրեական գործեր չկան: Անտառապահները տարածքը հսկելու համար 15 ձի են օգտագործում:

Մ. Մադաթյանն ասաց, որ այս տարվա գարնանը Չիբուլլու անտառամասում 1 հեկտար տարածքում կաղնու տնկիներ են տնկվել, 2 հեկտար տարածքում էլ կաղնու սերմերով է ցանք կատարվել: Սեւքարի անտառտնտեսությունը Աճարկուտում 1 հեկտար կաղնու տնկարան ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031