Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գարեգին Չուքասզյան. «Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայաստանում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 19,2018 12:12

Ինչ հիմքով է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում, թե Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը պետք է անցնեն քավարանով, քանի որ հասարակությունը իրենց չի ընդունում։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյանի հետ։

– «Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը եւ շատ այլ կադրեր պետք է անցնեն ժողովրդի քավարանով։ Ի՞նչ պետք է անեն, ներողություն խնդրե՞ն։ Ինչպե՞ս եք դուք պատկերացնում քավարան ասվածը։

– Առհասարակ ներողամտությունը քրիստոնեական երեւույթ է, բայց որպեսզի ինչ-որ մեկին ներես, նախ եւ առաջ ինքը պետք է մեղա գա իր մեղքերի մեջ, որպեսզի դու իրեն ներես։ Եթե մարդիկ չեն էլ զգում, որ իրենք մեղավոր են եղել նախորդ համակարգում եւ ավելին՝շարունակում են իրենց նոր ելույթներում խոսել այն մասին, որ իրենք չէին ուզենա, որ իրենց հին մասնագիտությունը ստիպված լինեն օգտագործել կամ հիշել, դա նշանակում է, որ մարդիկ այդ մասնագիտությունը չէին դիտում որպես ժողովրդին ծառայող մասնագիտություն, այլ որպես ճնշող մասնագիտություն։ Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայաստանում։

– Այսինքն՝ պետք է նրանք ներողություն խնդրե՞ն, դա՞ է քավարանը։

– Հարցը ներողությունը չէ, հարցն ուղղակի ֆորմալ ներողության մասին չէ։ Նախ պետք է հին ռեժիմը ստանա իր իրավա-քաղաքական գնահատականը, եւ նոր կադրերը, որոնք լյուստրացիա պետք է անցնեն նոր համակարգում աշխատելու համար, պետք է բացահայտեն այն սխալները (եթե կա հանցագործություն), ապա դրանք նույնպես պետք է գնահատական ստանան, եւ ըստ դրա՝ անցումային արդարադատության ատյանով անցնելուց հետո հատկապես բարձր էշելոնի մարդիկ, եթե էդպիսի խնդիր լինի իրենց նոր նշանակում անելու, պետք է անպարտությունն ապացուցվի։ Կանխավարկած, որ էս մարդիկ՝ բոլոր բարձր էշելոնի ներկայացուցիչները, իսկապես ծառայել են էդ հանցագործ համակարգին, պետք է մենք կարողանանք վստահ լինենք, որ իրենց վրա էնպիսի մեղք չկա, որը հետագայում կարող է խանգարել Նոր Հայաստանի կայացմանը։ Սա այն կանխավարկածն է, որը պետք է նախապես ունենալ։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031