Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչների միության նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ. «Փաստ»

Հոկտեմբեր 19,2018 12:06

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող սոսկալի վիճակի, շահագործման խախտումների և այլ բացերի մասին: Մի քանի տարի է՝ նա պնդում է, որ մինչև հանքարդյունաբերության ոլորտը օրինական հարկային դաշտ չտեղափոխվի, հնարավոր չի լինի շատ խնդիրներ կանոնակարգել: Բայց, ցավոք, ոլորտի մասնագետների առաջարկներն ինչպես հնչեցվում են, այնպես էլ մնում են թղթի վրա, իսկ ոլորտի պատասխանատուները գլուխները ավազի մեջ թաքցրած՝ շարունակում են քար լռություն պահպանել՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է:

Կանաչների միության նախագահը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը երկար տարիներ զբաղված է բնությունն ավերելով, քանի որ բոլոր՝ Թեղուտի, Ամուլսարի և մնացած ծրագրերը թեև իրականացվել են բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, բայց այդ թույլտվություն կոչվածն ընդամենը դակել է վերևների հրամանները:

«Խնդիրն այն է, որ մենք նորմալ օրենսդրական դաշտ ունենք, բայց բնապահպանության նախարարությունը մշտապես խաբել է կառավարությանը և սխալ տեղեկություններ է տվել: Օրինակ՝ սկզբում հանքավայրերի մասին սխալ տեղեկություններ է փոխանցում կառավարությանը, որը հետագայում դառնում է գործ և սկսում է ավիրել Հայաստանը: Նախագծերն առանց ուսումնասիրելու տալիս են դրական եզրակացություն: Եվ դա արդեն երկար տարիներ շարունակվում է: Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների մեջ բնապահպանության նախարարությունը ամենամաֆիոզ և ամենավտանգավոր կառույցն է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասաց Հ. Սանասարյանը:

Բնապահպանական կազմակերպության ղեկավարի խոսքով, այս գերատեսչության անբարեխիղճ աշխատանքի արդյունքում երկրին հասցված վնասներն այնքան շատ են ու տարբեր, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ երկրին հասցված վնասը վերականգնել պարզապես հնարավոր չէ: Այն կարելի է անգամ անդառնալի կորուստ համարել Հայաստանի համար: Այս ամենի և Ամուլսարի խնդիրների մասին իրազեկելու համար Կանաչների միության նախագահը մոտ 40 հայտնի գիտնականների ստորագրությամբ նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին: Բայց նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ, թե Ամուլսարի նախագիծն անցել է փորձաքննություն:

«Այսինքն, Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են հայտնում, և այս պայմաններում ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, ոչինչ էլ չի կարող անել: Բացի այդ, եթե մի գերատեսչություն տարիներ շարունակ քանդել է երկրի տնտեսությունը և այսօրվա դրությամբ չի էլ ցանկանում փոխել իր մոտեցումներն ու աշխատակարգը, ապա նման նախարարությունը պետք է պարզապես լուծարել ու վերացնել: Բնապահպանության նախարարության աշխատակիցներին կտրականապես արգելված է որևէ մեկին որևէ տեղեկություն տալը: Ես ցավում եմ, որ այսքան ասելիք է կուտակվել, բայց վարչապետն այդպես էլ չի կարողանում մեզ ընդունել: Բայց շատ կարևոր է նրան բացատրելը, որ օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտից ստացվող բոլոր շահույթները գնում են մասնավորի գրպանը: Եվ արդեն երկար տարիներ է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած, այդ ոլորտն ուշքի բերելու ցանկություն եղել է, բայց քանի որ հանքատերերը հիմնականում եղել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այդ պատճառով էլ բոլոր պաշտոնյաներն օրենքները շրջանցել են ու երկիրը հասցրել նման իրավիճակի»,– ասաց Հ. Սանասարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031