Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

Հոկտեմբեր 19,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներորդ

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ

 

Քանի որ վերջին տարիներին ամենից ավելի ղարաբաղցիներն են մեր մայրաքաղաք տեղափոխվել, այսօրվա դրությամբ հենց ղարաբաղցիք են Երեւանում բարձր պաշտոններ զբաղեցնում, եւ չնայած տեղացիներս ամեն կերպ նպաստել ենք, որ ղարաբաղցիք Հայաստան գան ու բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն, այդուհանդերձ, շարունակ տրտնջում ենք՝ ասելով, որ ղարաբաղցիք եկել ու գրավել են Հայաստանը, եւ Հայաստան ասելով՝ առաջին հերթին, իհարկե, Երեւանը նկատի ունենք, եւ հետաքրքիրն այն է, որ ղարաբաղցիներից բողոքողները հիմնականում էն գյուղացիներն են, ովքեր նույնպես իրենց բնօրրանները լքելով՝ եկել ու «գրավել» են Երեւանը, եւ «գրավել» ասելով՝ նկատի ունենք, որ բոլոր երեւելի պաշտոններն իրենք են զբաղեցրել ու զբաղեցնում, եւ եթե մի քիչ ավելի խորանանք էս հարցի մեջ, պիտի նկատենք, որ էսօրվա դրությամբ  ապարանցիք, թալինցիք կամ,  ասենք, ջավախքցիք էլ մեր մայրաքաղաքում քիչ պաշտոններ չեն զբաղեցնում, եւ չնայած սրանք բոլորն էլ լքել են իրենց բնօրրանները, այդուհանդերձ, սրանց, ինչպես նաեւ իրենց ծննդավայրը լքած եւ մայրաքաղաք Երեւան տեղափոխված մյուսներին, ինչպես նաեւ մեր մայրաքաղաք Երեւանը «գրաված» ղարաբաղցիներին մենք «գաղթական» չենք անվանում, որովհետեւ մենք «գաղթական» երեւույթը ողբերգական երեւույթ ենք համարում եւ գաղթական համարում ենք իրենց ծննդավայրերից ու բնակավայրերից բռնի տեղահանվածներին, եւ հիմնականում եղեռնի ճիրաններից մազապուրծ արեւմտահայությանն ենք գաղթական անվանում, եւ եղեռնից առաջ արեւմտահայաստանը լքած արեւմտահայությանն էլ ենք գաղթական անվանում՝ համարելով, որ վերջիններս էլ են իրենց հայրենիքը լքել թուրքի բռնատիրության եւ բռնապետության լծից փրկվելու նպատակով, եւ նմանապես ութսունականների վերջերին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու Ադրբեջանի այլ վայրերից տեղահանված մեր հայրենակիցներին ենք գաղթական անվանում, ինչպես նաեւ՝ Ղարաբաղին հարակից այլ վայրերից տեղահանվածներին, մինչդեռ բուն Ղարաբաղից ավելի լավ կյանքի նկատառումով Հայաստան տեղափոխվածներին գաղթական չենք համարում, եւ նմանապես նույն նկատառումով Ջավախքից Հայաստան տեղափոխվածներին գաղթական չենք համարում, եւ հատկապես ու առանձնապես գաղթական չենք համարում Հայաստանի մարզերից ու գյուղերից Երեւան տեղափոխվածներին, եւ լավ ապրելու նպատակով Հայաստանից այլ երկրներ տեղափոխվածներին գաղթական չենք համարում. ավելին. շատերս նույնիսկ բարի նախանձով ենք վերաբերվում նրանցից հաջողակներին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031