Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ պատասխանը՝ ԱՄՆ դեսպան Միլսին. «Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրավվում, նրանք ազատագրվում են»

Հոկտեմբեր 18,2018 22:15

ԱՄՆ դեսպան Միլսի այն հայտարարությանը, որ Հայաստանը (Արցախը ներառյալ) պարտավոր է «գրավյալ» «տարածք» զիջել հանուն խաղաղության՝ պատասխանում ենք.

-Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրավվում, նրանք ազատագրվում են։

ԱՄՆ-ի պետական շահերը սպասարկող դիվանագետը դժվարությամբ կընկալի մեր դիրքորոշումը, քանզի մեզ համար հայրենիքը ոչ Վիետնամն է ԱՄՆ բանակի համար, ոչ Իրաքը եւ ոչ Լիբիան։ Եւ երբ ոչ հեռու անցյալում, տարիներ առաջ հայ ազգի նկատմամբ թույլ տրված խտրականությունների ու ազգային ճնշումների արդյունքում եւ ոչ մի դիվանագետ չարձագանքեց մեր հոգսերին, մենք ըմբոստացանք անարդար կարգերի դեմ եւ կտրեցինք մեզ հարվածող ձեռքը՝ ազատատենչ հայ ժողովուրդը ընդունակ չէ հանդուրժել ոչ բռնատիրություն եւ ոչ անարդարություն, մենք ինքներս նպաստեցինք առկա խնդիրների լուծմանը։

Պարոն դեսպան, այդ «տարածքներում» են մեր ազգակիցները բնակվել, բնակվում, ստեղծել ու ստեղծում մշակույթի համամարդկային նշանակության նմուշներ, այնպիսի նմուշներ, որոնք գազանաբար կոտրվում էին հայաթափված մեր հայրենիք Նախիջեւանում համաշխարհային հանրության(այդ թվում եւ ձեր) աչքի առաջ, ուստի մեր հասարակությունը գիտակցում է, որ ինքն է հանդիսանում ե՛ւ իր ազգակիցների անվտանգության, ե՛ւ այդ պատմական ժառանգության պահպանման երաշխավորը։

Այսօր այլեւս ապարդյուն են ձեր դիվանագիտական շաղակրատանքները, միակ խնդիրը, որ հասու է ձեր լուծմանը՝ ադրբեջանական պետության իշխանությանը իրականության հետ առերեսելն ու համակերպելն է։

Հայաստանի եւ հայ ժողովրդի խաղաղության միակ երաշխիքը Հայկական բանակն է եւ ինքը՝ հայ ժողովուրդը։

 

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031