Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը:
Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի տաք ու թափանցող հայացքի սևեռում աշխարհի, իրերի ու մարդկանց վրա, որ անտեսանելին դարձնում է տեսանելի եւ անցողիկը՝ հավերժական:
Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ