Այսօր լրագրողները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ Ալիեւի հետ իր պայմանավորվածությունները Ադրբեջանի նախագահը պահո՞ւմ է: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանում իրավիճակն աննախադեպ հանգիստ է ու դա Դուշանբեի համաձայնությունների արդյունք է:
Նա ասաց, որ հիմա ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ու ցանկացած տեղեկատվություն կարող են միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, հրադադարի խախտման դեպքում կա՞պ եք հաստատում՝ նա պատասխանեց. «Այնպես չի, որ ամեն դեպքի ժամանակ կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ