Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 30-ին պետական պարտքը 6 միլիարդ 740 միլիոն էր

Հոկտեմբեր 18,2018 19:07

Ընդամենը մեկ օրում 50 միլիոն դոլարով ՀՀ պետական պարտքը կավելանա, մինչեւ տարեվերջ, այն ավելի մեծ թվով կավելանա:

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց 50 միլիոն դոլար վարկ ստանալու մասին որոշման նախագծին:

Վարկը տրամադրելու է Ասիական զարգացման բանկը՝ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրով: Ըստ նախագծի, համաձայնագրի նպատակն է՝ 50 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելը:

Այս միջոցներն, ինչպես նշված է նախագծում, ուղղվելու են 2018 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156,915,705.5 հազ. դրամ):

Ֆինանսական ոլորտի պատասխանատուները հայտարարում են՝ արտաքին աղբյուրներից պետական պարտքի սպասարկման եւ այլ ծրագրերի իրականացման համար պարբերաբար վարկային միջոցներ են ներգրավվելու: Սա նշանակում է՝ պետական պարտքի բեռի ավելացում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հոկտեմբերի 4-ին ասել էր, որ 2019 թվականին ՀՀ պետական պարտքը բացարձակ թվով դառնալու է 7 միլիարդ 360 միլիոն դոլար:

Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ ֆինանսների նախարարության ամսական զեկույցի, պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 740 միլիոն դոլար:

Կառավարության այսօրվա նիստում հաստատված 50 միլիոն դոլար վարկն ու այսպես ասած՝ պետական բեռը 50 միլիոնով ավելացնող համաձայնագիրն էլ որ ստորագրվի, պետական պարտքը այս ամիս կկազմի 6 միլիարդ 790 միլիոն դոլար, եթե նորից վարկ չվերցնենք:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031