Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան». Գագիկ Ծառուկյան

Հոկտեմբեր 18,2018 18:11

«Երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալել էին, դեռ ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Դա հրաշք էր, չէր տա: Բայց մինչեւ դա տալը ես հայտարարել եմ, որ ամբողջ թիմով պաշտպանում եմ իմ գործընկերներին ու բոլոր պատգամավորներին ասել եմ, որ խորհրդարանում թույլ չեմ տա, երկրորդ օրը պիտի լսումներ անեին ու  իրենց անձեռնմխելիությունից զրկեին,  համապատասխան այդ հարցը լուծվեց: Ես պարոն Փաշինյանի հետ հանդիպեցի, նա հաստատեց, որ այո, Ծառուկյանը մասնակից է եղել շարժմանը: Դա պետք է անցած էտապ համարել»,- այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա ասաց,որ չի ուզում լրագրողներին վիրավորել, բայց պետք է հասկանալ, որ հիմա ուզում են տնտեսությունը զարգացնել. «Ժպիտով, ուրախությամբ որ մարդը հաղթեց, պետք է կարողանա ժպիտով, ուրախությամբ ապրի, իր առօրյայում, ընտանիքում, հագուկապի մեջ»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ լրագրողները հարցրեցին՝ դո՞ւ եք գլխավորելու ցուցակը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն՝ Ծառուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը դա ասել է, մենք ստորագրել ենք, համապատասխան ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման, որոնք կառավարում են, ուրիշ ձեզ ի՞նչ ասեմ, ասա՛»: Լրագրողները հիշեցրին, որ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայում է, ակտիվ պատգամավոր չէ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն, ակտիվը որն ա, աչիկ ջան, որ գալիս ա, ներկա ա գրվում, գնում ա, դա՞ ա ակտիվը»:

Հարցին՝ քանի՞ օրենսդրական նախագիծ եք մշակել կամ համահեղինակ եք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող ես գնալ, նայել, որտեղ իմ ստորագրությունը կլինի, ուրեմն դրան տեր եմ: Դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, տղա՛ ջան, մի հատ հարց տամ, խի՞: Ես քեզ վատություն արած կա՞մ: Խի՞ ես վառված, թե՞ տենց հատուկ ծառայությամբ եկել եք Ծառուկյանի մոտ»: Լրագրողն արձագանքեց, որ «վառված չենք», բայց չենք էլ տեսել, որ երբեւէ մի նախագիծ զեկուցեք՝ Ծառուկյանը նույնիսկ վիրավորվեց. «Բայց ես խի՞ պետք ա զեկուցեմ: Էդ հարցերը, որ տալիս եք, պատասխանում ա, կարո՞ղ ա իմ տեղն ուրիշն ա պատասխանում»:

Գագիկ Ծառուկյանը սկսեց լրագրողների «ձեւերն անել», որ այս ազիզ օրը, երբ ներդրողներ են եկել, փոխանակ գնան ներդրողներին հարցեր տան, եկել ասում են՝ «պարոն Ծառուկյան, դուք սենց ասեցիք, պարոն Ծառուկյան, դուք նենց եք արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031