Ապրիլին «Առավոտին» տված հարցազրույցում Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը վստահեցրել էր, որ ռումինական կողմը քանիցս հավաստիացրել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ընթանալու է արագացված եւ պարզեցված ընթացակարգով, այն կվավերացվի մոտ ապագայում, եւ դրան արդեն կհաջորդի ավելի բարդ աշխատանքը: Ռումինիայի Խորհրդարանը վերջերս ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը:
Ի՞նչ բարդ աշխատանք է սպասում այժմ Հայաստանին, հարցրեցինք դեսպան Սերգեյ Մինասյանին:
«Բնականաբար, ինչպես մեզ համար առաջնային քաղաքական օրակարգի, այնպես էլ ԵՄ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերություններում նոր շրջանակային համաձայնագիրը կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Անդրադառնալով հայ-ռումինական հարաբերություններին պետք է նշել, որ, ցավոք սրտի, տնտեսական բաղադրիչը այդքան էլ չի համապատասխանում ներկա քաղաքական երկխոսության դինամիկային եւ այն պատմական ու մշակութային կապերին, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ: Այստեղ, կարծում եմ, ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ մեր ռումինացի գործընկերներն անելու շատ բան ունեն՝ ակտիվացնելու համագործակցությունը, օրինակ, վերականգնելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2013թ.», նկատեց դեսպանը:
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք՝ հոկտեմբերի 19-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ