Համաշխարհային բանկի՝ «Աղքատություն եւ համընդհանուր բարեկեցություն» զեկույցի համաձայն, 77% երկրներում առավել աղքատ 40% բնակչության եկամուտներն աճել են 2010-2015 թվականներին: Նշված ժամանակահատվածում Արեւելյան եւ Հարավային Ասիայում ծայրահեղ աղքատ 40% բնակչության եկամուտներն աճել են համապատասխանաբար 4,5% եւ 3,1% :
Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մաս է կազմում նաեւ Հայաստանը, եւ Աֆրիկյան որոշ երկրներում առավել աղքատ 40% բնակչության եկամուտները նվազել են:
Զեկուցում նշվում է, որ միջին ցածր եկամուտ ունեցող երկրներում աղքատության գծից ներքեւ է համարվում մեկ շնչի համար օրական 3.20 դոլարից պակաս եկամուտը, իսկ միջին բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ օրական 5.50 դոլարից ցածր եկամուտը:
Զեկույցի մանրամասները