ՊՄՊ Կոտայքի մարզի աշխատակիցների ջանքերով, «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար: Միջոցառմանը մասնակցել են նաև Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները:
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ջանքերով այս տարվա ընթացքում ուղղվել և ամրակայվել է ընդհանուր առմամբ 25 խաչքար՝ նախատեսված 10-ի փոխարեն։