Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ Մենք տեսնում ենք, որ վարչապետը պատրաստ է նաև ոչ պոպուլյար քայլեր կատարել, և դրանք անխուսափելի են

Հոկտեմբեր 18,2018 16:52

Հոկտեմբերի 18-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վարչապետի հրաժարականից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումները, ընտրություններն ու դրանց ակնկալիքները։

Մամուլի ակումբի ղեկավարի խոսքով՝ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կբաժանվեն երկու մասի։ Նրանց մեծ մասը հավակնելու է հեղափոխության մաս կազմելուն և ասելու է, որ իրենք էլ են հեղափոխությանը մասնակցել, իրենք էլ են հեղափոխական։ Իսկ մյուս մասը, որը հավանաբար կլինի ՀՀԿ-ն, ասելու է, որ մինչ հեղափոխությունը ամեն ինչ շատ ավելի լավ էր:

Խոսելով ընտրությունների մասին՝ նա առանձնացրեց երկու հակադիր կարծիքներ՝ ընտրական օրենսգիրքը փոխելու հետ կապված։

«ՀՀԿ-ն ասում է, որ ժամանակը քիչ է և պետք է հին ընտրական օրենսգրքով առաջ շարժվել, իսկ ներկայիս իշխանությունները կարծում են, որ պետք է նոր ընտրական օրենսգիրք։ Ես կողմնակից եմ երրորդ տարբերակին․ պետք է ընդունվեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են»,-ասաց Նավասարդյանը։

Նա կարևորեց անորոշության վերացումը, ռեյտինգային ցուցակների բացառումը և քաղաքական չորս կուսակցությունների խորհրդարանում ներկա լինելը։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նավասարդյանը նշեց, որ ընտրություններն անցկացնելու ներկայիս տարբերակը առավել ապահով է, քանի որ այն չի կարող որևէ իրավական հակասություններ առաջացնել և լիովին համապատասխանում է թե Սահմանադրությանը և թե Հայաստանի օրենքներին։

Նավասարդյանը նշեց նաև, որ կարևոր խնդիր է, թե ինչպես է վարչապետը կամ կառավարությունը իրեն պահում հակահեղափոխությունը հաղթահարելուց հետո․

«Մինչև հոկտեմբերի 2-ը վարչապետը անում էր այնպիսի քայլեր, որոնք չէին առաջացնում դժգոհություն հասարակության լայն շրջանակների կողմից, սակայն հոկտեմբերի 2-ից հետո մենք տեսնում ենք, որ նա պատրաստ է նաև ոչ պոպուլյար քայլեր կատարել, և դրանք անխուսափելի են, քանի որ չի կարելի անընդհատ անել այն, ինչ ընդունվում է հասարակության 90 տոկոսի կողմից»,-ասաց ԵՄԱ ղեկավարը։

Նրա խոսքով, հասարակությունը միշտ չէ, որ կարող է լավագույն լուծումեր առաջարկել, իսկ այդ լուծումների պատասխանատվությունը կրում է երկրի ղեկավարությունը։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031