Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դեմ է սուպերվարչապետությանը, նրանք այդ հարցը քննարկել են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ. «Ա1+»

Հոկտեմբեր 18,2018 16:51

ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ: Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունը, պատգամավոր Արմինե Կյուրեղյանի վստահեցմամբ՝  աթոռներ կունենա  խորհրդարանում:

«Բոլոր ուժերը, որոնք չեն հավաքել բավարար ձայներ նախորդ ընտրություններում, նրանցից ոչ մեկը չի խոսում այդ կուսակցությունների անցնել- չանցնելու հավանականության մասին, որովհետեւ ՀՅԴ այն ուժն է, որ կայուն է եւ իր տեղն ունի երկրի կառուցման գործում: Եթե մենք գնում ենք ընտրությունների, նշանակում է շանսեր տեսնում ենք»:

Պատգամավորը չի բացառում, որ որոշ հարցերում ՀՅԴ-ն կլինի կառուցողական ընդդիմություն:

«Ընդդիմություն  լինելը ինքնանպատակ չէ, այն մերը չէ, մենք եղել ենք կառուցողական ընդդիմություն կոնկրետ հարցերում: Մեզ համար մտահոգիչ է երկրում միակուսակցականության հաստատումը»:

ՀՅԴ-ն դեմ է  սուպերվարչապետությանը, նրանք այդ հարցը քննարկել են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Սկզբունքորեն նա դեմ չէ, բայց ոչ հիմա»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031