Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ». Արմեն Բադալյան

Հոկտեմբեր 18,2018 16:33

«ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ, որովհետև ԱՄՆ դեսպանի արտահայտած միտքն իր անձնական տեսակետը չէր»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի ասածին, թե Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունը հեռացող դեսպանի ուղերձ էր։

«Միգուցե դա հեռացող դեսպանի մեսիջ էր, բայց արդյոք պետդեպարտամենտն էլ է հեռանում։ Այստեղ է խնդիրը գալիս, երբ դու չունես արտաքին քաղաքականության հայեցակարգ, որի մեջ Ղարաբաղը կարևոր տեղ պետք է զբաղեցնի, բնականաբար, հեռացող դեսպանների միջոցով որոշ երկրներ մեսիջներ են փոխանցում, ստուգելու հասարակության կամ իշխանության վերաբերմունքը», -ասաց Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ EVN report-ին տված հարցազրույցում դեսպանն ասել էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա կարծիք հայտնեց, որ վարչապետի մոտ լավ ստացվեց հին համակարգի քանդումը, բայց նրա և նրա թիմակիցների մոտ չի երևում ապագայի զարգացման ռազմավարությունը.

«Օրինակ, երբ ընտրվեցին, Ղարաբաղի հարցում այդ հարցով մի տեսակետ էր հնչում, դրանից հետո ուրիշ տեսակետ էր հնչում։ Արտաքին քաղաքականության մեջ տեսնում ենք, որ վարչապետը ԵԱՏՄ-ի մոլեռանդ ջատագով է դարձել, բացի ԵԱՏՄ-ից ինքն ուրիշ բան չի տեսնում, կարծես իր գլոբուսի վրա աշխարհը սկսում է Կալինինգրադից, ավարտվում է Վլադիվոստոկով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031