«Մայրաքաղաքային գունդ»՝ այս անվանումով է երևանցիներին առավել հայտնի Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ավետիսյանն այցելել են տարածք՝ հուշարձան շենքերի առկայությունը պարզելու, կառույցների ներկա վիճակին ծանոթանալու և հետագա օգտագործման նպատակահարմարությունը որոշելու համար:
Ի սկզբանե՝ զինվորական ծառայության համար նախատեսված շենքերը կառուցվել են 19-րդ դարում և հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ ծառայել նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երևանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը:
Այսօր քննարկվում է տարածքի հետագա օգտագործման խնդիրը:
Ի դեպ. այստեղ է նկարահանվել «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ