Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի հերթական վճիռները. Մարտի 1-ի գործով կալանավորված 2 անձանց կվճարվի 3000 եւ 4.500 եվրո

Հոկտեմբեր 18,2018 16:09

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված եւս 2 անձի՝ Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի կալանքի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ վճիռները, որոնցով ճանաչվել են նրանց իրավունքների խախտումները:

Այվազյանի եւ Ոսկերչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն (լուսանկարում) Aravot.am-ին փոխանցեց. «Ճանաչվել է, որ խախտվել է նրանց անձնական ազատության իրավունքը: ՄԻԵԴ վճիռներում ամրագրված է նաեւ, որ բացակայել են նրանց կալանքի տակ պահելու օրենքով թույլատրելի հիմքերը: Սա նշանակում է, որ նրանց նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատիժ՝ քաղաքական հետապնդման շրջանակում: Նրանց ուղղակի պատանդ են պահել՝ նախորդ հանցավոր ռեժիմին հակառակվելու համար»:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ վճիռները ենթադրում են, որ ՀՀ Կառավարությունը, որպես փոխհատուցում, հարկատուների միջոցների հաշվին Ոսկերչյանին կվճարի 3000, իսկ Այվազյանին՝ 4.500 եվրո: «Կարծում եմ՝ օրենքով պետք է ամրագրվի, որ ՄԻԵԴ-ի ճանաչած իրավունքի խախտումների արդարացի փոխհատուցման գումարները պետք է գանձվեն այն պաշտոնյաների, քննիչների եւ դատավորների անձական միջոցներից, որոնց ապօրինի գործողությունների եւ որոշումների հետեւանքով է եղել անձանց իրավունքների խախտում»,-համոզմունք հայտնեց Մուշեղ Շուշանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031