Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի՝ հաղորդում է ermenihaber.am-ը:
Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը և հրապարակել տեսագրությունը:
https://www.youtube.com/watch?v=dVYw1ik8p8A
Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը Գյուլերի մասին ասել է․ «Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»: