Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը

Հոկտեմբեր 18,2018 15:38

Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ

Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական և սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետևում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին և, միևնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում ժողովրդավարական գործընթացը անշրջելի դարձնել:

Մեկնելով վերոհիշյալից, ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր` ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին և իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու և մասնակցելու այդ ուղղությամբ տարվող գործընթացներին:

Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:

Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեև որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման, սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման, տարածաշրջանում ծավալվող վտանգավոր զարգացումները վճռականորեն դիմագրավելու, հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ և անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների և համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:

 

Ռամկավար Ազատական կուսակցության

Կենտրոնական Վարչություն` Հակոբ Ավետիքյան

Գերագույն Խորհուրդ`  Վարդան Նազիրեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031