Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունվարից հետո թանկացումներ կլինեն». տնտեսագետ

Հոկտեմբեր 18,2018 15:34

«Հունվարի մեկից երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի աճ կլինի՝ կաթի փոշի, խոզի ճարպ, հավի միս…խոսքը մոտ երկու հարյուր առաջնային անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնց գները կբարձրանան»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա գնահատմամբ՝ գնաճը հավելյալ ճնշումներ կառաջացնի տնտեսության համար. «Կառավարությունը համապատասխան ծրագրեր պետք է մշակի այդ ուղղությամբ»:

Ըստ փորձագետի՝ քանի որ նշյալ ապրանքները թանկանալու են, պետք է փորձել դրանք ՀՀ-ում արտադրել կամ ԵՏՄ-ից ներմուծել մրցունակ գներով:

Պարսյանը հիշեցրեց, որ վերջին ամիսներին էլ առաջնային անհրաժեշտության պարենային մթերքների՝ կարտոֆիլի, ձվի, կարագի գնաճ է նկատվել. «Դա պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում որոշ մշակաբույսերի անկմամբ՝ կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ… Մարդիկ դրանք հիմնականում պահեստավորում են ձմռան համար, ուստի գնաճը կշարունակվի, որովհետեւ պահանջարկը մեծ է, առաջարկը՝ քիչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031