Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ղեկը մեկ մարդու ենթարկվող 60 հոգու չպետք է տանք. քաղտեխնոլոգն ու քաղաքական գործիչը համամիտ են

Հոկտեմբեր 18,2018 15:20

«Մեր Սահմանադրություն գրողները չէին հասկանում, որ կարող է նման իրավիճակ լինել: Այս իրավիճակում օրենքին համապատասխան միակ քայլը սա էր եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց դա օգտագործել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ ստեղծված իրավիճակին: Բանախոսը վտանգներ չի տեսնում այն առումով, թե հաջորդ խորհրդարանում որ ուժն ինչ տոկոսներ կունենա: Ասում է`հասարակական ընկալումներում մենք գնում ենք ընտրելու պետության առաջին դեմքին, խորհրդարանական ընտրությունների ենք գնում նախագահական ընտրությունների տրամաբանությամբ, մինչեւ հիմա լուծում ենք ՀՀ լեգիտիմ պետության գլուխ ունենալու հարցը: Որ խորհրդարանական ընտրությունները իրոք դառնան խորհրդարանական` հարցն էլ, ըստ նրա, կլուծի այն ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն կունենա:

Խորհրդարանում ընդդիմություն ունենալ-չունենալու մասով Հովհաննես Իգիթյանը անհեթեթ է համարում նույնիսկ այն սահմանադրական թեզը, որ երեսուն տոկոսը պետք է լինի ընդդիմադիր. «Բայց ո՞վ է ասում, որ այդ երեսուն տոկոսն ընդդիմադիր կլինի: Ես համոզված եմ, որ մենք կունենանք ընդդիմություն այն ժամանակ, երբ կստեղծվի այն քաղաքական դաշտը, որտեղ հնարավոր է, որ քաղաքական դաշտ ու գործիչներ ձեւավորվեն: Մեզ մոտ քաղաքական դաշտը ձեւավորված չէ, ես հուսով եմ, որ դա կստեղծվի»:

Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, եթե վարչապետը խորհրդարանում չունի մեծամասնություն, նշանակում է վարչապետ չէ, այլ նախագահ է. «Ստեղծվել է իրավիճակ, որտեղ վաթսուն հոգի, որոնք ամենեւին քաղաքական գործիչներ չեն, ենթարկվում են մեկ մարդու եւ որոշում են: Եվ մի զարմացեք, որ մեկը մի ճամբարից մյուսն է թռչում: Մենք չպետք է տանք մեր երկրի բոլոր ճյուղերն այդ վաթսուն հոգուն, ովքեր քաղաքական գործիչներ չեն: Այդ վաթսուն հոգին անձնական դրդապատճառներով այս կամ այն կոճակն էին սեղմում»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ընդհանուր առմամբ համամիտ է Հովհաննես Իգիթյանի հետ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Վերլուծելով Երեւանի ավագանու ընտրությունները, Հովհաննես Իգիթյանը նկատում է`այն ուժերը, որոնք ասում էին՝ Փաշինյանի աջակից ուժերն են, ստացել են քիչ տոկոս, իսկ այն ուժը, որը բացահայտ քննադատում էր Փաշինյանին, հավաքել է յոթ տոկոս. այս տեսակետից որևէ բան դեկտեմբերին չի փոխվելու:

Իսկ շատ ՀՀԿ-ականների Հովհաննես Իգիթյանը խորհուրդ է տալիս`հանել կրծքանշանները:

Մանրամասները` շուտով տեսանյութում

Որ ԲՀԿ-ն կլինի հաջորդ խորհրդարանում, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կասկածում, ՀՀԿ-ի շանսերը, ասում է, շատ քիչ են, բայց եթե հասցնեն վերաֆորմատավորվել`միգուցե մի քանի պատգամավորով ներկայացված լինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031