Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների

Հոկտեմբեր 18,2018 14:57

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, ովքեր Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել են Արցախ:

«Հայաստանը գագաթնաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, ովքեր գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարաությունը «սև ցուցակ»-ում էր գրանցել նաև ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային, «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերին, ովքեր Արցախ էին այցելել Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031