Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանին ասեք, թող հանգիստ լինի, «Լույս» դաշինքը թույլ չի տա». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 18,2018 14:45

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր ու չի կարծում, թե «իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել»: Ըստ նրա, «դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական մարտավարական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար»:

Ավելի ուշ նա RIA Novosti ռուսական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցին՝ դուք նման մտավախություն ունե՞ք, որ քաղաքական մենաշնորհ կլինի՝ պատասխանեց. «Լույս» դաշինքը դա թույլ չի տա: Ռոբերտ Քոչարյանին ասեք, թող հանգիստ լինի, «Լույս» դաշինքը թույլ չի տա, որ քաղաքական մենաշնորհ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031