Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«2019թ.-ին սոցիալական խնդիրները կսրվեն, տնտեսական աճը կնվազի». Սուրեն Պարսյան

Հոկտեմբեր 18,2018 14:16

«2019թ. բյուջեն կարելի է բնորոշել որպես համեստ կամ գոյատեւելու, նախկին վարկերը փակելու բյուջեի նախագիծ: Դրա ծախսի հատվածը նախորդ տարվա բյուջեի նախագծի համեմատ ավելի է տասը տոկոսով: Նախատեսվում է բյուջեի եկամտային մասն ավելացնել մոտ 150 միլիարդ դրամով, որը, սակայն, թույլ չի տա նվազեցնել ստվերային տնտեսությունը»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով սեպտեմբերին կառավարության հաստատած՝ 2019թ. պետական բյուջեի նախագծին, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա փոխանցմամբ՝ բյուջեի եկամտային մասն ապահովելու են հիմնականում կառավարության ձեռքբերելիք 450 միլիոն դոլարի վարկային միջոցները. «Եթե 2018թ. դեկտեմբերի դրությամբ ունենալու ենք մոտ յոթ միլիարդ դոլարի արտաքին պարտք, ապա 2019թ.-ի դեկտեմբերին կունենանք 7,5 միլիարդ դոլարի արտաքին պարտք: 450 միլիոն դոլարի վարկերը հիմնականում ուղղվելու են նախկինում ձեռք բերված վարկերի մարմանը: Հարկային վարչարարության զգալի աճ չենք ունենա, ինչը կառավարությանը պետք է դրդի վերանայել հարկային-մաքսային վարչարարությունը եւ կայուն եկամուտների աճ ապահովել հասարակության բոլոր շերտերի համար»:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս տարի 6,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, իսկ 2019թ.-ին՝ 4,9 տոկոս. «Դա չի ապահովելու տնտեսության բարելավում եւ հասարակության զարգացում: Հասարակության մեծ մասը չի օգտվելու այդ աճից: Դա է վկայում նաեւ այն, որ կառավարության ծրագրով չի նախատեսվում աշխատավարձերի եւ թոշակների աճ: Այս սոցիալական խնդիրները սուր կդրսեւորվեն 2019թ.-ին: Գործազրկությանն ուղղված բյուջետային քաղաքականությունն էլ արդյունավետ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031