Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում՝ Միլսի խոսքերն ինչո՞ւ լարվածություն առաջացրին». Միկիսկան՝ «գրավյալ տարածքների» մասին

Հոկտեմբեր 18,2018 14:02

«Պարզ է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներգրավվածությունը Մինսկի խմբում ավելի մեծ է, քան այլ երկրներինը, բայց չեմ հասկանում, թե ինչու Միլսի խոսքերը լարվածություն առաջացրին»,-«Մամուլի ազգային ակումբում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքները վերադարձնելու» մասին հայտարարությանը, ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Նա հիշեցրեց, որ որոշակի տարածքների վերադարձն ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներում»: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին այդ անունով հայտնի փոխզիջումային փաստաթղթի կետերից մեկն էլ հենց որոշ տարածքների վերադարձին է առնչվում:

Դեսպան Միկիսկան ընդգծեց. «Պետք է հետեւել «Մադրիդյան սկզբունքներին», այդ փաստաթղթին համաձայնություն է տրվել: Դա ամբողջական փաթեթ է: Տարածքների վերադարձի հարցը դրանում է ամրագրված»:

Պարոն Միկիսկան անդրադարձավ նաեւ հարցին, թե ԵՄ անդամ Չեխիան երբ է վավերացնելու ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է վավերացնեն այն): «Ինչպես հայտնի է, Չեխիայի Սենատը եւ կառավարությունը հաստատել են համաձայնագիրը, իսկ Պատգամավորների պալատը՝ դեռ ոչ: Հարցը մեր կառավարության օրակարգում կլինի մայիսից: Ձգձգման պատճառները միայն տեխնիկական են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031