Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. «Ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է». «168 ժամ»

Հոկտեմբեր 18,2018 11:38

Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ իշխանություններն արագացրեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, քանի դեռ ունեն վստահություն ժողովրդի կողմից։ «Իսկ ժամանակը նման դեպքերում աշխատում է իշխանությունների դեմ, քանի որ հսկայական աշխատանք կա անելու, իսկ հասարակության սպասումներն ավելի մեծ են, քան նախկին իշխանություններից։ Հասարակության այն հատվածը, որն իշխանության հետ է, ակնկալում է, որ իր կյանքում լուրջ որակական փոփոխություն է լինելու հեղափոխության ավարտից հետո, ինչպես իշխանություններն են պնդում։ Թե ինչպես կընթանան զարգացումները՝ դժվար է ասել, բայց դժվար չէ ենթադրել, որ կարճ ժամանակահատվածում հեշտ չի լինելու հսկայական բարեփոխումներ իրականացնել, ուստի, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ, որն իմաստություն է պահանջում իշխանություններից։ Հարկավոր են լավ ծրագրեր, լավ կադրեր,

ճիշտ քաղաքականություն այդ ամենն իրականացնելու համար։ Ամենակարևորն այն է, որ հասարակությանը չհիասթափեցնելու համար հարկավոր են թեկուզ փոքր, բայց կյանքի որակի վրա ազդող փոփոխություններ, այլապես կլինի հիասթափություն, բողոքի ալիք։ Ուստի ես այն համոզմանն եմ, որ ճիշտ մշակված քայլերի դեպքում կարելի է խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսել իրականացնել քայլեր, որը հասարակությանը կլցնի ապագայի նկատմամբ հավատով ու համբերությամբ, որը թույլ կտա իրականացնել երկարաժամկետ աշխատանք, որի կարիքը կա»,- ասաց վերլուծաբանը։

Մալաշենկոն նաև այն կարծիքին է, որ բարեփոխումները կարող էին սկսված լինել, սակայն իշխանությունը կենտրոնացավ քաղաքական խնդիրների լուծման վրա՝ նախապատրաստվելով Երևանի ավագանու ընտրությունների և քաղաքական սպասվող գործընթացների, թիմը ամբողջացնելու վրա։ «Դա բավականին ժամանակատար էր»,- ասաց Մալաշենկոն։

Նրա խոսքով, Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա։ Սակայն դա, ըստ նրա, ներկայումս անհնար է թվում։ «Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- ասաց Մալաշենկոն։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031