Լրահոս
Օրվա լրահոսը

Բա թշնամի փնտրելն էլ ո՞նց է լինում: Ու ոչ միայն փնտրել եք, այլ նաեւ գտել. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 18,2018 11:37

Երկրի ներսում թշնամի ամենեւին չփնտրողների շարքում թերեւս կարելի է առանձնացնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Հոկտեմբերի 16-ին, որ Հայ մամուլի օրն է, նա յուրովի «շնորհավորեց» իրեն հարցեր տվող լրագրողներին:

Ավելի կոնկրետ, Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարեց. «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»:

Տրամաբանական հարցին, թե ովքեր են պատվեր տվողները եւ կատարողները, ԱԱԾ տնօրենը հակադարձեց, թե անուններ չի տալու:

Գիտե՞ք ինչ, սա խառնակչական պահվածք է, ԱԱԾ տնօրենի պաշտոն զբաղեցնող, այս ոլորտում ստաժ ու մասնագիտական պատրաստություն ունեցող անձնավորությանն անհարի՛ր պահվածք:

ԱԱԾ տնօրենի ասածը «անձնականով դատի տալու» հարց չէ: Եթե ԱԱԾ տնօրենն ունի կոնկրետ տվյալներ, որ այսինչ լրատվամիջոցը կամ լրագրողը իր ազգանունը գրելու, այսինքն՝ քննադատելու, վարկաբեկելու համար «իքս» պատվիրատուից գումար է վերցրել, ապա թող այդ տվյալները, իսկ հաշվի առնելով իր ներկայացրած կառույցն ու դրա աշխատանքի բնույթը՝ օրինական կարգով ձեռք բերած ապացույցները հրապարակի:

Այլապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միտումնավոր փորձում է վարկաբեկել բոլո՛ր լրատվամիջոցներին, բոլո՛ր այն լրագրողներին, ովքեր այս ընթացքում քննադատաբար են անդրադարձել իր պաշտոնական գործունեությանը, իր գործողություններին, լինի ԱԱԾ-ի հետ կապված թե ֆուտբոլի ֆեդերացիայի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031