Հատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից:
– Նիկոլ Փաշինյանի՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը շատ քննարկվեց ու քննադատվեց, համենայնդեպս, սա կարելի՞ է համարել առաջին քայլը, որ նրանք, ովքեր կուսակցական չեն եղել, բայց եղել են նախկին իշխանության մաս, կարող են վաղը հայտնվել ձեր ցուցակում։
-Մենք չենք կարող, չէ՞, բոլոր նրանց, ովքեր 20 տարվա ընթացքում ՀՀԿ իշխանության հետ առնչություն են ունեցել, էդ բոլոր մարդկանց ոչնչացնել, վտարել, անարգանքի սյունին գամել։ Մեզ հաճախ քննադատում են նաեւ մեր կադրերի հետ կապված, որ ասում են՝ անփորձ են եւ այլն։ Հիմա պետք է մենք էդ շրջանակի մեջ կողմնորոշվենք՝ ի վերջո, մենք ինչ ենք ուզում եւ ինչ ենք ասում։
– Եվ ի՞նչ եք ուզում ու ասում։
-Մենք ուզում ենք, որ Հայաստանում առաջին հերթին լինեն արհեստավարժ մասնագետներ, եւ եթե իրենք որեւիցե ձեւով քրեականորեն կամ որեւէ գործով իրենց հետ կապված վերապահումներ չկան… որքան որ ես տեղեկացված եմ կոնկրետ Հունան Պողոսյանի մասով, օրենքի հետ կապված որեւիցե վերապահում չկա։ Ես իր հետ ծանոթացել եմ, երբ որ ընդդիմություն եմ եղել, միտինգներ ենք արել, եւ ինքը, ոստիկանական զորքերի հետ միասին, եղել է փողոցում, իր հետ շփում եմ ունեցել, եւ ես չեմ կարող ասել, որ ինքը քրեածին ոստիկաններից մեկն է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում