Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները:
Ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների եւ դատելով ընդհանուր հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների:
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար