Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը

Հոկտեմբեր 18,2018 10:24

Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում մահացել է ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։

Նա մահացել է սրտի անբավարարության հետեւանքով հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան:

Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող։ Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով:

1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում՝ Կանադայում «Համաշխարհային առկայծումներ», Նյու Յորքի ժամանակակից արվեստի պատկերասրահի «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները», Քյոլնի «Լուսանկարչական կայծ» և այլն:

Նկարահանել է սյուրռեալիստական վավերագրական «Հերոսի մահը» ֆիլմը՝ նվիրված «Յավուզ» ռազմանավի ապազինմանն ու կործանմանը:

1970-ականներին ֆոտո-հարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031