Լրահոս
Օրվա լրահոսը

Ձրի ապահովագրությունն էլ ֆերմերներին չշահագրգռեց

Հոկտեմբեր 18,2018 16:00

226 գլուխ խոշոր եղջերավոր անասունները Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական գյուղերում իսկական «ոսկե ցլիկն» էին դարձել. նրանց մեկ տարով ապահովագրել էին: Այդ մեկ տարվա ընթացքում անասունների առողջությունն այնքան թանկ էր, որ մասնագետներն ասում են` կովի ջերմությունը մի քիչ բարձրանում էր, 4-5 անասնաբույժ իրար էին խառնվում` դեղ էին հասցնում, ջուր, ամեն կերպ օգնում, որ կենդանին առողջանա:

Ապահովագրված անասունները «թանկարժեք» են դարձել, քանի որ մեր երկրում գյուղատնտեսության ապահովագրության դաշտ ոչ ոք չի մտնում. ռիսկայնությունը բարձր է:


Այս երկու գյուղերն էլ համարվում են մարզի ամենաթիրախային համայնքներից, որտեղ հաճախ են խոշոր եղջերավորների անկումներ գրանցվում: Պատճառը գյուղով անցնող գլխավոր ճանապարհն է, դրենաժները, տարածքին հատուկ լեպտոսպիրոզ հիվանդությունը: Ուստի անասուններին ապահովագրելու պիլոտային ծրագիրը հանրապետության հենց այս համայնքում է առաջինը փորձարկվել: Պետական պիլոտային ծրագիրն ավարտվել է, գյուղացիները գոհ են, բայց չեն ուզում կրկին ապահովագրել. հիմա արդեն պիտի սեփական միջոցներով անեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031