*ՀՀ վարչապետի հրաժարականով Հայաստանը թեւակոխում է նոր շրջան՝ այս հանգրվանում բոլորիս պարտականությունն է պաշտպանել մեր ժողովրդի ձեռք բերած ազատ կամարտահայտման իրավունքը եւ թույլ չտալ, որեւէ կերպ արտահայտվող ոտնձգություն նրա ազատ ընտրության իրավունքի նկատմամբ ,
*Սպասվող խորհրդարանական ընտրություններն առիթ պիտի հանդիսանան, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունենա տարբեր գաղափարներ դավանող հոսանքների միջեւ գաղափարական, քաղաքակիրթ պայքար,
*Անկախ նրանից, թե մենք կհայտնվենք խորհրդարանում, թե ոչ՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հավատարիմ պիտի մնա իր հայրենիքին, գաղափարական սկզբունքներին,
*Ելնելով իր սոցիալ-դեմոկրատ գաղափարախոսությունից՝ ՍԴՀԿ-ն հանդես պիտի գա որպես ազգային շահերը պաշտպանող, սոցիալական արդարության, ազգային համերաշխության, ժողովրդային խավերի իրավունքների, հավասար մեկնարկային հնարավորությունների ձգտող քաղաքական ուժ։
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն