Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանին եւ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի

Հոկտեմբեր 17,2018 22:25

ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ  հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում:

Օրենքի նախագիծը բաղկացած է երեք գլխից. գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները, գլուխ 2.  համաներման կիրառման շրջանակները, գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ:

Երկրորդ գլխում առանձին անդրադարձ կա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց եւ ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած  անձանց: Բաժնում, մասնավորապես նշված է.

  1. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել՝

1) «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց.

2)  2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած  իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, եթե նրանք չեն մեղադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

  1. Սույն հոդվածի 1-6-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով այլ բան նախատեսված չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031