Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք մարդավարի գնալ` պլանս քչացրեք». Վարորդների և ուղևորների միջև ծագած վեճերը առօրյա բնույթ են կրում

Հոկտեմբեր 17,2018 23:23

Մինչ մեր հասարակությունն ու լրատվամիջոցները քննարկում են Երևանի քաղաքապետի` Հայկ Մարությանի կողմից Երևան քաղաքի տրանսպորտի գնի վերաբերյալ բարձրաձայնած, այնուհետև պարզաբանած միտքը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն օր օրի վեր է ածվում իսկական էքստրիմի:

Քաղաքի փողոցները լի են թեքված դիրքով ընթացող ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, իսկ այդ թեքությունը ուղևորների մեծ թվից է, թե տրանսպորտի անսարքությունից կամ գուցե երկուսը միասին` այս խնդիրը շարունակաբար չի լուծվում:

ՀՀ օրենսդրությամբ բացառվում է ուղևորների կանգնած երթևեկությունը, քանի որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ միկրոավտոբուսներում ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում: Սակայն հասարակական տրանսպորտի սակավ թվաքանակի պատճառով այս օրենքը շրջանցելը պետությանն այնդքան էլ չի անհանգստացնում:

Վարորդների և ուղևորների միջև ծագած վեճերը առօրյա բնույթ են կրում` ոմանք ուշանում են դասերից կամ աշխատանքից և պետք է տեղավորվեն և չունի նշանակություն թե ինչ դիրքով, ոմանք էլ արդեն տեղավորված են և իրենց մեջքին լրացուցիչ  բեռ զգալու բնավ ցանկություն չունեն:

Այսօր ցերեկային ժամերին Երրորդ մասից դեպի Կենտրոն ընթացող 8 համարի միկրոավտոբուսում կարծես թե մարդկանց համար նույնիսկ ձեռք շարժելու ազատ տարածություն չկար, բայց վարորդը չզլացավ սահմանված կանգառում կայանի, որպեսզի կրկին ուղևոր վերցնի, իսկ ուղևորների կողմից բարձրացրած բողոքի ալիքին հակադարձեց` «Դեռ 17 հոգի էլ պետք է տեղավորեմ, բա պլան եմ կատարում, օրը 15000 պլանի փող եմ տալիս, բա տուն փող չտանեմ»:

Ուշագրավ էր, որ այդ օրական 15 000 պլանի գումարից դեռևս գումար չէր ծախսվել միկրոավտոբուսի պատռված նստատեղերը գոնե կարկատելու համար: Իսկ վարորդն իր ագրեսիվ տոնայնությամբ մեկ անգամ ևս դժգոհեց «Ուզում եք մարդավարի գնալ` պլանս քչացրեք»:

 

Նարա Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031