2017թ. նոյեմբերի 5-ից Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ, շուրջ 4500 բնակիչ ունեցող Աչաջուր համայնքը ղեկավարում է Կարեն Ղալթախչյանը: Նրան հարցրինք, թե գյուղի տարածքը բարեկարգելու ուղղությամբ անցած ժամանակաշրջանում ինչ աշխատանքներ են կատարվել: Նա ասաց, որ ճանապարհների բարեկարգում, լայնացում է իրականացվել:
Գյուղի կենտրոնում, Աչաջրի դպրոցի եւ մանկապարտեզի հարեւանությամբ ճանապարհի լայնացում է արվել, ասֆալտապատ հատվածը մեծացվել է: Այդտեղ առավոտները ավտոմեքենաների մեծ կուտակում էր լինում, այժմ այդ հատվածում դրանց շարժը դյուրացել է;:
Համայնքի 40-ամյա ղեկավարը հայտնեց, որ ընդլայնվել է գյուղի գիշերային լուսավորության ցանցը, տեղադրվել է գիշերային լուսավորության շուրջ 200 լամպ: Գիշերային լուսավորության հենասյունների կեսը նախկինում եղել է, կեսն էլ նոր է տեղադրվել:
Նա տեղեկացրեց ,որ բարեգործի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին նորոգելու համար, չնշելով բարեգործի անունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ