Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհրդարան անկասկած անցնելու է վարչապետի ղեկավարած ուժը: ԱԺ-ում հայտնվելու են նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն». Հովհաննես Իգիթյան

Հոկտեմբեր 17,2018 17:38

«Ֆրանկոֆոն երկրների շատ ներկայացուցիչներ զարմացած են ՀՀ վարչապետի հրաժարականից, որովհետև քաղաքակիրթ աշխարհում հրաժարականը համարվում է ձախողում»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետի ձևակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել օրենսդրական ճանապարհով, և սա շատ կարևոր է. «Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը մեր քայլերն ընկալի ոչ միայն որպես հեղափոխություն, այլ վստահ լինի, որ ամեն բան արվում է օրենսդրության շրջանակում»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ դժվար է բոլորին բացատրել, որ նախկին իշխանության թողած Սահմանադրությամբ նոր ընտրությունների անցկացման համար միակ քայլը, որ մնում էր անել, դա վարչապետի հրաժարականն էր: Ըստ նրա՝ արդեն պարզ է, որ գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. «Մենք չպետք է մոռանանք, որ այս ընտրություններին Հայաստանը գնում է նախագահական ընտրությունների ձևաչափով. այսինքն՝ ժողովուրդն ուղղակի, թե անուղղակի ընտրելու է երկրի առաջին դեմքին»:

Միջազգայիn փորձագետի պնդմամբ, եթե քաղաքական ուժերը պայմանավորվածություն խախտեն ու վարչապետի թեկնածու առաջադրեն, ժողովուրդը չի հանդուրժի դա. «Ժողովուրդը հեղափոխութան նոր ալիքով կջնջի այն քաղաքական ուժը, որը կհամարձակվի խախտել նախնական պայմանավորվածությունը»։

Հովհաննես Իգիթյանի կանխատեսմամբ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արտառոց զարգացումներ չեն լինի. «Խորհրդարան անկասկած անցնելու է  վարչապետի ղեկավարած ուժը: ԱԺ-ում հայտնվելու են նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա քաղաքական այդ ուժը վերջին շրջանում փորձում է ինքնամաքրվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031