Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների հետ

Հոկտեմբեր 17,2018 16:49

Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի Սարուխան, Երանոս, Դդմաշեն, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված բոլոր թեկնածուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:

Դիմելով համայնքների ղեկավարի թեկնածուներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաջողություն ցանկացավ նրանց՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների ընթացքում, հույս հայտնելով, որ համայնքներում ընտրական գործընթացը կանցնի օրենքի պահանջներին համապատասխան: « Ես հորդորում և միևնույն ժամանակ խնդրում եմ, որպեսզի համայնքներում քարոզարշավի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվեն գործող Սահմանադրության և օրենքի պահանջներին համապատասխան, զերծ՝ ցանկացած տեսակի անօրինական գործողություններից: Պետք է բացառել նախկինում թույլ տված բոլոր արատավոր երևույթները: Նոր Հայաստանում այլևս ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ պետք է անցկացվեն: Բոլոր պատասխանատու կառույցները ձեր կողքին են, և յուրաքանչյուր օրինախախտ կպատժվի օրենքով սահմանված կարգով: Եղեք խոհեմ, հավասարակշռված և քաղաքականությունը մի տեղափոխեք անձնական շահերի դաշտ», – թեկնածուներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

« Լուրեր են շրջանառվում, որ որոշ տեղերում քարոզարշավի ընթացքում տեղի են ունենում օրինախախտումներ, սակայն ոստիկանությանը մինչ այժմ չի տրամադրվել որևէ հիմնավորված փաստ: Առաջարկում եմ զերծ մնալ բոլոր տեսակի անօրինականություններից, իսկ հիմնավոր փաստեր ունենալու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն: ՏԻՄ ընտրությունները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օրենքի շրջանակներում ապահովելու են հասարակական կարգը և անվտանգությունը: Տեղեկացնում եմ նաև, որ համայնքների ղեկավարի թեկնածուներին հորդորվել է ընտրական ողջ գործընթացի ընթացքում առաջնորդվել օրենքի պահանջներին համապատասխան: Հակառակ դեպքում ոստիկանությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ողջ ծավալով»,-նշեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը:
Գեղարքունիքի մարզպետը թեկնածուներին հորդորեց՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ օգտվել միայն համապատասխան շտաբներից, օրենքով սահմանված ժամանակահատվածում՝ զերծ մնալով այդ նպատակով օգտագործել համայնքային ենթակայության վարչական կառույցները, համայնքում գործող կրթական և մշակութային հաստատությունները:
Թեկնածուները հավաստիացրին մարզպետին, որ ամեն ինչ կարվի ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031