Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման պայքարի միջազգային օրն է(International Day for the Eradication of Poverty): Օրը միջազգային հռչակելու պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ : Այդ օրը հարյուր հազարից ավելի մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում , որտեղ 1948 թ.ն ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ծայրահեղ աղքատության , բռնության, սովի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար :
Դրանից հետո հուշաքարեր բացվեցին աշխարհի տարբեր երկրներում , որոնք հավաքատեղիներ դարձան այդ օրվա անցկացման համար : Այդպիսի մի քար գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի բակում , որի մոտ էլ անցկացվում է Նյու Յորքի քարտուղարության կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողությունը :
1992թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ը պաշտոնապես հոկտեմբերի 17-ը հայտարարել է աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր ։
Աղքատությունը կենuաբանական, uոցիալական , հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունն է : Այն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ քաղաքականության , տնտեսության , մշակույթի , առողջության և կրթության վրա ։
Մեծ Բրիտանիայի գիտահետազոտական կենտրոնի ՝ Աշխարհի աղքատության մակարդակի վերաբերյալ զեկույցում նշված է , որ մինչեւ 2025 թվականը այն կկրճատվի երկու անգամ :
Աղքատության բարձր մակարդակը մշտապես եղել է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որը հնարավոր է հարթել միայն տնտեսական առողջ աճի պայմաններում ։
Ըստ վիճակագրական տվյալների ՝ ՀՀ-ում ճգնաժամային 2008 թվականից հետո տնտեսական այնքան աճ չի գրանցվել , որ աղքատության մակարդակը նվազի ։
Ներկայումս Հայաստանում յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը աղքատ է ։
Դեռևս նախորդ տարիներին կառավարությունը հինգ տարվա ընթացքում աղքատության կրճատում էր խոստանում ՝ այն իջեցնելով 12 տոկոսային կետով ։
Աղքատ մարդկանց մեծ մասը առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են արտագաղթել երկրից ։
Աղքատությանն էլ ածանցվում է գործազրկությունը ։
Անգամ գոյություն ունեցող աշխատատեղերը չեն ապահովում այնպիսի եկամուտներ , որոնցով հնարավոր կլինի ապրել սեփական տանիքի տակ ։
Մասնագիտությամբ բանասեր 47-ամյա Կարինե Աբրահամյանը երկու տարի է , չի աշխատում իր մասնագիտությամբ:
«Եթե մարդ չի կարողանում ստացած չնչին աշխատավարձով ընտանիք պահել , բա պիտի արտագաղթի ։ Հետո էլ ասում էին , թե պետությունը խրախուսում է կրթություն ստանալուն , իսկ ինչի՞ չի մտածում աշխատատեղերի և աշխատավարձի մասին ։ Ես էլ ժամանակին կրթություն ստացա , ավարտեցի ։ Քսան տարի դպրոցում եմ աշխատել , ստացածս գումարը չէր բավականացնում , հիմա ստիպված դերձակությամբ եմ զբաղվում , որ կարողանամ ընտանիքս պահեմ ։ Հույս ունեմ , որ նոր իշխանությունը մի բան կփոխի , թե չէ, որ այսպես շարունակվի՝ պետությունը կհայտնվի աղքատանացման եզրին»,-ասում է նա ։
Նույնիսկ աղքատության այսպիսի պայմաններում , որի պատճառներից է համարվում նաև աշխատանք չլինելը, կան շատ թափուր աշխատատեղեր ՝ սկսած բանվորից մինչև մանկավարժ ու բժիշկ ։
Հարցվածներից մեկն էլ նշում է. « Մենք եթե մի բան չենք ուզում անել , ասում ենք՝ չկա ։ Շատ աշխատատեղեր կան , որ աշխատողներ են փնտրում։ Հետո էլ ասում են աշխատանք չկա , փող չկա , թող գնան աշխատեն , փողը երկնքից չի թափվելու » ։
Հոգեբան Անուշիկ Կարապետյանն ասաց. «Ազատ աշխատատեղեր շատ կան , և դրանք ցածր վարձատրության պատճառով տարիներով չեն համալրվում ։ Մի լավ խոսք կա ՝ աղքատին խրատ տվողները շատ են , հաց տվողները ՝ քիչ: Եթե երեխադ սոված է, չես նստելու սպասես , որ մեկը փող տա , հաց առնես , ստիպված պիտի աշխատես , մանավանդ եթե ընտանիքիդ միակ կերակրողն ես ։ »
Կառավարությունն այժմ էլ նոր քայլեր է ձեռնարկում աղքատության մակարդակի նվազեցման համար ։ Խոստացել են ՝ ժամանակը ցույց կտա:
Գայանե ՀԱՐՈՅԱՆ