Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացումների. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 17,2018 15:54

«Հիանալի մթնոլորտում անցավ մեր քննարկումը, ինչպես միշտ, ինչպես եւ ենթադրվում էր»,- այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարեց  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Ելք»-ի անդամների հետ փոխվարչապետը քննարկում էր Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը: Հիշեցնեք, երեկ քննարկումներ են եղել ՀՀԿ-ի , «Ծառուկյան» դաշինքի  եւ ՀՅԴ-ի  հետ:

«Որեւէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա եւ կարծեմ, չէր էլ կարող լինել: Կար մի երկու տեխնիկական առաջարկ-հարց, որը կլուծենք»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ դրական է վերաբերվում բոլոր քննադատություններին, մասնավորաբար այն, որ նախագիծը վերջնական տեսքի չի գա Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններով:

Մինչ քննարկումները «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը խնդիր է տեսնում, որ ռեյտինգային համակարգն այլեւս վերանալու է: «Ելք»-ում հակասություններ չկան»,- լրագրողների դիտարկումներին ի պատասխան հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Առհասարակ, ԸՕ-ի հետ կապված խորհրդարանում խնդիր կա, ասաց բանախոսը` հավելելով, որ այդ պատճառով քննարկումները կշարունակվեն: Բայց վիճահարույց հարցերը ռեյտինգային համակարգի վերացմանը չեն վերաբերվում:

Արարատ Միրզոյանը կարծում է եւ հույս ունի, որ արտահերթ ընտրությունների կգնանք նոր ԸՕ-ով, քանի որ առաջարկվող փոփոխություններն, իր գնահատմամբ, առավել նպաստավոր եւ ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրական գործընթացների համար, հատկապես փոքր ռեսուրս ունեցող կուսակցությունների համար:

Պատասխանելով հարցին`այս 14 օրերն անցնցում կանցնե՞ն`ելնելով քաղաքական պայմանավորվածություններից, թե՞ կարիք կլինի ժողովրդին նորից ոտքի հանել, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները: Ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների եւ դատելով ընդհանուր ոչ պրոֆեսիոնալ հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»:

Ինչ վերաբերում է իրավական վեճին`առաջադրե՞լ վարչապետի թեկնածու, որը չի ընտրվի, թե՞ չառաջադրելով հասնել խորհրդարանի ինքնալուծարման, Արարատ Միրզոյանն ասաց, որ դեռ հստակություն չկա: Եթե անհրաժեշտ լինի անպայման առաջադրել թեկնածու, որը չի ընտրվի եւ դրան կհետեւեն համապատասխան զարգացումները, ապա «Ելք»-ը կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ճիշտ կլինի չառաջադրելո՞ւ տարբերակը`իրենք կգնան այդ տարբերակով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վերջին պարբերութիւնը իրոք շշմեցուցիչ է… Փաշինյանը հրաժարականը ներկայացուց, առա՞նց որ այդ յաջորդ, հիմնական հանգրուանը արդէն իսկ որոշուած, ծրագրուած լինի ?!
    «դեռ հստակություն չկա » ?!!

    իսկ ե՞րբ են որոշելու այդ յաջորդ սահմանադրական քայլը, վեցերորդ օ՞րը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031