Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքրում, եւ իր տեսակետները հրաժարվում եմ մեկնաբանել». Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 17,2018 14:03

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք հավատարիմ են մնալու իրենց պայմանավորվածությանը եւ երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով գնալու է ինքնալուծարման. «Կլինի այնպես, ինչպես թելադրում է մեր պայմանավորվածությունը, ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու»: Նա ասաց, որ եթե նոր պայմանավորվածություն կլինի, պատրաստ են հարգել նաեւ այդ նոր պայմանավորվածությունը:

Նա ասաց, որ այս պահին չունեն որոշում, թե ԲՀԿ-ն ինչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին: Լրագրողների փոխանցեցին ՀՀԿ դիրքորոշումը, որ համաձայնության չեն եկել ԸՕ-ի հետ կապված, նաեւ ասում են, որ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք կա պառլամենտական երկրում խորհրդարանի նկատմամբ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, մեր հիմնական առաջարկներն ընդունվել են: Առաջարկներից հիմնականն այն է, որ հրաժարվենք ռեյտինգային ընտրակարգից, որը ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունները, առաջարկ է եղել փակ համամասնական համակարգի անցնել, ինչը մեզ համար միանգամայն ընդունելի է: Մենք միայն մեկ վերապահում ունենք՝ պարտադիր օրենքի ուժով ֆիքսել 4-րդ ուժի ներկայությունը, եւ, հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, ես ինքս լուրջ կանխատեսում ունեմ, որ այդ 4-րդ ուժը անգամ մեկ տոկոս վստահության քվե չի հավաքելու, ու հարց է, թե որքանո՞վ է ժողովրդավար ու արդար, որ այդքան տոկոս հավաքածը լինի խորհրդարանում: Մենք կառավարության հետ եկանք փոխզիջման, որ նվազագույն շեմ սահմանվի չորրորդ ուժի համար՝ 2 կամ 3 տոկոս, որ այդ դեպքում ներկայացվածություն ունենա խորհրդարանում, որ կարողանանք ասել, որ այդ ուժը հանրային նվազագույն ինչ-որ շերտի շահեր ներկայացնում է»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի, դուք նման մտավախություն ունե՞ք, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքրում, եւ իր տեսակետները հրաժարվում եմ մեկնաբանել: Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ինձ չեն հետաքրքրում»: Հարցին՝ բայց քաղաքական մենաշնորհի վտանգ կա՞, նա պատասխանեց, որ մեր երկրում չպիտի լինի մենաշնորհ, իսկ թե ինչ կլինի՝ կերեւա ընտրությունների արդյունքում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031