Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս, աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա՝ հոկտեմբերի 17-ի նախօրեին ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցները միանալով «Շիրակ կենտրոնի» «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին » ամենամյա բարեգործական ձեռնարկին, Գյումրիում տասնյակ անապահով ընտանիքների բաժանեցին վառելափայտ:
Հայաստանի անտառները խնայելու նպատակով բաժանվեց խարխուլ դոմիկների քանդոցքից առաջացած փայտը: Ակցիան իրականացվեց ՀԲ Երևանի գրասենյակի աշխատակիցների դրամահավաքի միջոցներով:
Մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: