Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:
Թափուր պաշտոններում ընտրվել են՝
Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով,
Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,
Ռամելա Նիկոլայի Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,
Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին