Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Իրինա Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող դատական գործով ամբաստանյալ, կալանավոր Ա. Մ.-ին արգելանքից ազատելու եւ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար «դատավորին եւ դատախազին կաշառք տալու պատրվակով» շահադիտական նպատակով կալանավորի մոր մոտ «առաջացրել է կաշառք տալու դիտավորություն եւ վճռականություն», միաժամանակ, գիտակցելով, որ իր գործողություններով իր պաշտպանյալի մորը դրդում է հանցանքի կատարման մեջ, երկու անգամ նրանից առձեռն ստացել է 1.000.000 ՀՀ դրամ:
Ռ. Մ.
«Առավոտ»
16.10.2018