Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաներումից հետո կաշխատեն ուժեղացված ռեժիմով. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 17,2018 12:44

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր համաներման մասին։ Այս հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց հասկանալու համար, թե ինչ պատկեր ենք ունեցել 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների մասով։

Այսպիսով, 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 14 հազար 124-ը։

2013 թվականին՝ 16 հազար 932, 2014 թվականին՝ 16 հազար 047, 2015 թվականին՝ 15 հազար 467, 2016 թվականին՝ 16 հազար 983, 2017 թվականին՝ 17 հազար 898, իսկ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը եղել է 12 հազար 484։

Ուսումնասիրելով գրանցված հանցագործությունների թվաքանակը՝ նկատում ենք, որ 2013 թվականին հայտարարված համաներումից հետո ամեն տարի հանցագործությունների ցուցանիշը գնալով ավելացել է։ Հատկապես վերջին տարիներին ակնհայտ է, որ հանցագործությունների աճ կա, ուստի շատ կարեւոր է այս պայմաններում համաներում հայտարարելու եւ դրա հետագա հետեւանքները կանխելու գործընթացը ուշի ուշով հետեւելը։

«Ժողովուրդ» օրաթերթը համաներման դրական ու բացասական կողմերի մասին զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

– Պարոն Թաթոյան, որպես մարդու իրավունքների պաշտպան՝ կնշե՞ք համաներման դրական եւ բացասական կողմերը, հասարակության շրջանում ներքին անհանգստություն կա։

– Մտավախություն կա, եթե այն նախապես հրապարակվի։ Բայց եթե համաներումը մտածված քաղաքականության սկզբունքների արդյունք է, դա կարող է ունենալ դրական նշանակություն, եւ այսօր հանրային ակնկալիքը իհարկե կա այդ առումով։

– Դուք ծանոթացե՞լ եք համաներման նախագծին։

– Համաներման նախագծի կոնկրետ տեքստին ես ծանոթ չեմ, երբ լինի տեքստը,նոր կհասկանանք։

– Այսինքն՝ տեքստին ծանոթանալուց հետո՞ պարզ կլինի, թե ինչ վտանգներ կան եւ ինչ լայնածավալ համաներման մասին են խոսում։

– Իհարկե, այն, որ համաներումը այս իրավիճակում կարող է դրական նշանակություն ունենալ, ես համաձայն եմ այդ կարծիքին, բայց ինչ վերաբերում է այս համաներման կոնկրետ ծավալներին, կարգավորման ենթակա հարցերին, դա հնարավոր կլինի ասել, երբ հրապարակվի տեքստը։

Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան։

– Պարոն Վանեցյան, որպես ԱԱԾ տնօրեն՝ Ձեզ չի՞ մտահոգում համաներման մեծածավալ լինելու փաստը։

– Ես համաներմանը վերաբերվում եմ դրական, բայց ամեն դեպքում պետք է ոստիկանությունը եւ, ինչու ոչ, Ազգային անվտանգության ծառայությունը աշխատեն շատ ուժեղացված ռեժիմով, քանի որ համաներման ենթարկվող քաղաքացիների մեծամասնությունը շարունակելու են իրենց հանցավոր գործունեությունը։ Բայց համաներում պետք է լինի, քանի որ համաներումը շատ կարեւոր գործիք է երկրում։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031