Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այս մասին Քոչարյանն RIA Novosti ռուսական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 16-ին Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, այս կերպ նա ցանկանում է պատճառ ստեղծել` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Քոչարյանի խոսքով` մարտավարական առումով նման պահվածքը հասկանալի է, բայց ռազմավարական առումով խնդիրներ կան. շահում ես որպես քաղաքական գործիչ, բայց որպես պետական գործիչ պետք էր մտածել` անհրաժեշտ էր նման քայլի գնալ հիմա, թե ոչ:
Քոչարյանը մտավախություն ունի, որ էյֆորիայի պայմաններում չի հաջողվի ձևավորել արժանի խորհրդարան: Նրա խոսքով` լիակատար իշխանությունը նաև լիակատար պարտականություն է.«Ուստի իմ տեսակետն է. ավարտվում է որոշակի փուլ, բոլորի համար սա ինչ որ չափով ռեսթարթ է, այսինքն կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հանրության ներկայիս տրամադրությունը, այս պահից սկսած այդ իշխանությունը պետք է լիակատար պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում»:
Նախկին նախագահի կարծիքով` կձևավորվի միատարր խորհրդարան, քաղաքական նոր մենաշնորհ: