Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Անգելովսկի. «Հայաստանի հավաքականը շատ լավ խաղ ցույց տվեց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»

Հոկտեմբեր 17,2018 00:44

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Հայաստան-Մակեդոնիա հետխաղային մամուլի ասուլիսը հյուրերի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու հետ երկար չտեւեց:

«Հայաստանի հավաքականն այսօր շատ լավ ֆուտբոլ խաղաց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ:Անկախ այս պարտությունից մենք աշխատելու ենք Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ հանդիպումներում հաղթել եւ լուծել մեր առջեւ դրված խնդիրը», ասաց նա:

Հարցին, թե խաղի ընթացքում թե մարզիչները, թե ֆուտբոլիստները շատ էին դժգոհում մրցավարի գործողություններից, հիմա ի՞նչ կասի, Անգելովսկին պատասխանեց. «Ես մրցավարների գործողությունները երբեք չեմ մեկնաբանում: Խաղն ավարտված է եւ այս թեմայով ես ասելիք չունեմ»: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի հավաքականն այսօր իրենց չզարմացրեց, քանի որ գիտեի՝ Հայաստանն ուժեղ թիմ ունի եւ իրենք այսօր պարտվեցին, ոչ թե տակտիկական սխալ որոշումների պատճառով, այլ՝ անհատական սխալների:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031