Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:0 խոշոր հաշվով ջախջախեց Մակեդոնիային: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Մարկոս Պիցելին, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը:
Չնայած խմբային մրցաշարի արգելքը հաղթահարելու հեռանկարները անգամ տեսականորեն խիստ նվազ են, սակայն այս հաղթանակով մեր ընտրանին մարզասերների առջեւ վերականգնեց պատիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ