Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների խախտումների առումով նոր իշխանությունները ակտիվ չեն, որ մենք էլ ակտիվ ուշադրություն դարձնենք». Սաքունց

Հոկտեմբեր 16,2018 22:45

«Ես չեմ մեկնաբանի որեւէ նշանակություն չունեցող անձանց հայտարարությունները, որոնք մասնակիցն ու աջակիցն են եղել մարդու իրավունքների շարունակական զանգվածային խախտումներ իրականացրած կառույցի եւ իշխանության»,- «իրավապաշտպանները դարձել են նոր իշխանությունների ծաղրածուները» նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի այս հայտարարությանն արձագանքեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի թեմայով օրեր առաջ ասուլիսում Նարեկ Մալյանը իրավապաշտպաններին անվանեց իշխանության ծաղրածուներ. «Իրավապաշտպանները նախկինում բոլորը դարձել են իշխանության ծաղրածուներ, եզակի բացառություններով, իշխանության լակեյներ են»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ Նարեկ Մալյանը չէ, որ կարող է դատողություններ անել իրավապաշտպանների մասին. «Մարդու իրավունքների խախտումների առումով նոր իշխանությունները ակտիվ չեն, որ մենք էլ ակտիվ ուշադրություն դարձնենք: Այն բացթողումները, որ կան, որոնք մտահոգում են, մենք արձագանքում ենք, ուշադրություն դարձնում ենք, եթե ուզում են այսօրվա իշխանություններին նույնականացնել, համեմատել նախորդ իշխանությունների հետ մարդու իրավունքների գործողությունների առումով, ապա թյուրիմացության մեջ են»:

Արթուր Սաքունցի խոսքով, Ոստիկանությունը համարժեք գործողություններ է կատարել Մարալիկում՝ հենց կասեցնելով, մարդկանց բերման ենթարկելով. «Այն ժամանակ, երբ ոստիկանությունը հրահանգում էր ու օրը ցերեկով մարդկանց, այդ թվում լրագրողներին, ոտնատակ էին տալիս, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում, անհամեմատելի է, եկեք չհամեմատենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031