Լրահոս
Օրվա լրահոսը

Մակարավանքի ճանապարհը գրեթե անանցանելի է

Հոկտեմբեր 16,2018 22:30

Մակարավանքը Տավուշի պատմական, հոգեւոր գանձերից է: Այն գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ եւ բազմազանությամբ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ 2012թ. նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ գանձեր գտնելու նպատակով:

Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ նախկին պետ Ռաֆիկ Մուրադյանն ասել է, որ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն գանձագողերը չեն հայտնաբերվել:

2018թ. հունվարի լույս 14-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար, թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի վկայությամբ` գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Թեմի առաջնորդը հայտնել է, որ դա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն էր:

Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասաց, ,որ Աչաջուր գյուղից մինչեւ Մակարավանք ճանապարհի 3.2 կմ-ը անբարեկարգ է, գրեթե՝ անանցանելի: Դա խանգարում է Մակարավանք հավատացյալների այցերին, տարածքում զբոսաշրջության զարգացմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031